Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հաղթեց «Մադրասի վագրը»

Հաղթեց «Մադրասի վագրը»
29.03.2014 | 21:11

Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի թագի հավակնորդների մրցաշարի տասներեքերորդ տուրը վերջնականապես պատասխան տվեց այն հարցին, թե ով է ձեռնոց նետելու Մագնուս Կառլսենին: Այդ մարդը հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդն է: Հետաքրքրական է, որ մրցաշարից առաջ գրեթե ոչ ոք չէր հավատում աշխարհի նախկին չեմպիոնի հնարավորությանը: Սակայն հրաշալի մեկնարկ վերցնելով՝ Անանդը կարողացավ ողջ մրցաշարը պահել իր հսկող աչքի տակ ու մեկ տուր առաջ լուծեց ամեն ինչ. Սերգեյ Կարյակինի հետ խաղում «Մադրասի վագրին» լիուլի բավարարում էր ոչ ոքին, մանավանդ որ այդ ընթացքում Լևոն Արոնյանը հասցրեց սև խաղաքարերով պարտություն կրել Դմիտրի Անդրեյկինից ու վերջնականապես թաղել մրցաշարի ինտրիգը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ